Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը կարևորում է այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք տեսականորեն և գործնականորեն կապահովեն մարդու իրավունքների իրացումը: Ազգային ժողովում անցկակցող խորհրդարանական լսումների ընթացքում փոխնախարարը նշեց, որ սա հիմնարար սկզբունք է, որը պետք է պարտադիր հաշվի առնել և, համապատասխան փոփոխություններ կատարելիս, առաջնորդվել հենց այդ սկզբունքով: «Շատ կարևոր է, որպեսզի ներդրվեն մեխանիզմներ, որոնք կբացառեն մարդու իրավունքների չարաշահումները: Սա բոլորի համար պետք է հիմնարար դրույթ լինի և հարկավոր է առաջնորդվել հենց այս սկզբունքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Թաթոյանը:

 

Անդրադառնալով ԵԽԽՎ «Քաղաքական բատարկյալի սահմանումը» բանաձևում սահմանված չափանիշներին, որտեղ ներկայացվում են քաղբանտարկյալի չափանիշները, Արման Թաթոյանը նշեց, որ սա հիմք է պետությունների համար հետագայում թե պրակտիկայի, թե դատավարական ակտերի կատարելագործման համար: «Եվ հիմա մենք ունենք քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն Ազգային ժողովում, որտեղ նույնպես օրենսդրական այնպիսի լուծումներ են, որոնք կոչված են կանխելու իրավունքների հնարավոր չարաշահումները»,- նշեց փոխնախարարը:

 

ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանում» բանաձևում քաղաքական բանտարկյալ հասկացության 4 չափանիշներ են սահմանված.

 

Եթե կալանքը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում և կից արձանագրություններում ամրագրված հիմնարար երաշխիքների, մասնավորապես, մտքի, խղճի, և դավանանքի ազատության, արտահայտվելու և տեղեկատվության ազատության, հավաքների և միավորումների ազատության խախտմամբ:

 

Եթե կալանքը կիրառվել է զուտ քաղաքական դրդապատճառներով՝ կապ չունենալով որևէ մեղադրանքի հետ

 

Եթե քաղաքական դրդապատճառներով, կալանքի տևողությունը և պայմաններն ակնհայտորեն անհամաչափ են այն իրավախախտմանը, որով տվյլա անձը մեղավոր կամ կասկածյալ է ճանաչվել:

 

Եթե քաղաքան դրդապատճառներով անձը այլ անձանց: հետ համեմատած կալանավորվել է խտրական մոտեցման կիրառմամբ կամ եթե կալանքն արդյունք է ակնհայտ անարդար վարույթի կամ կապված է իշխանությունների քաղաքական նպատակների հետ: