Հայաստանի համախառն պետական պարտքը հոկտեմբերի դրությամբ կազմել է 4 մլրդ 464 մլն 796 հազար դոլար, որից 3 մլրդ 731 մլն 480 հազար ԱՄՆ դոլարն արտաքին պարտքն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Հայաստանի ներքին պետական պարտքը հոկտեմբերին կազմել է 733 մլն 316 հազար ԱՄՆ դոլար:

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով' տարեսկզբի համեմատ Հայաստանի պետական պարտքը նվազել է 123,6 մլն ԱՄՆ դոլարով: Ի դեպ, նվազել է արտաքին պետական պարտքը, իսկ ներքինը' փոքր-ինչ ավելացել է: Հոկտեմբերի դրությամբ Հայաստանի պետական պարտքի կեսից ավելին կազմել են վարկային ծրագրերը, որոնք իրականացվել են Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրամիության միջոցով:

 

2013 թվականի վերջի դրությամբ' Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել էր 4 մլրդ 588 մլն 467 հազար ԱՄՆ դոլար: