Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է իր բնականոն աշխատանքը, սակայն չարախոսների պակաս չկա: Քիչ առաջ «Նախախորհրդարան» կոչվող խմբակը մի վայնասուն է տարածել. «Ս.թ. դեկտեմբերի 10-ին Սյունիքի մարզի տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ոչ պակաս տխրահռչակ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու, Նախախորհրդարանի Կապանի գրասենյակի պատասխանատու Գևորգ Գասպարյանին առաջարկել է հանդիպել Սուրիկ Խաչատրյանի հետ:

 

Գևորգ Գասպարյանից մերժում ստանալով՝ Զարզանդ Նիկողոսյանը փոխել է խոսակցության թեման ու տոնայնությունը՝ նրան մեղադրելով «պետությունը քանդելու» մեջ և պահանջելով դադարեցնել ռեժիմի դեմ գործողությունները: Դարձյալ ժխտողական պատասխան ստանալով՝ մարզպետի թիկնապահը սպառնացել է սպանել նրան»:

 

Ահա այսպիսի պոզով-պոչով սուտ է տարածել Նախախորհրդարանը՝ հույս ունենալով մոլորեցնել բանից անտեղյակ ընթերցողներին:

 

Իսկ իրականությունն այն է, որ Սյունիքի մարզպետը Գևորգ Գասպարյանին անգամ չի ճանաչում, ու հենց վերջինս է օրեր շարունակ փորձել արժանանալ մարզպետի ընդունելությանը: Սուրիկ Խաչատրյանը բազմազբաղ է եղել ու չի կարողացել ընդունել Գևորգին: Հենց այս արանքում էլ ծնվել է պոզով-պոչով սուտը:

 

«Սպառնալիքներից վախեցած խեղճ» Գևորգ Գասպարյանը, ընկեր Փանջունու օրինակով, նամակ է գրել իր «հեղափոխական վերադասին», սրանք էլ հանդես են եկել սրտաճմլիկ հայտարարությամբ: Սա առաջին դեպքը չէ, որ Ժիրոյի շրջապատի մարդիկ կապվում են տարբեր պաշտոնյաների հետ, նրանց ասում են, թե կարևոր բան ունեն ասելու, ապա, մերժվելուց հետո, «հալածյալի» կերպարանքով աղմուկ են բարձրացնում:

 

Մի խոսքով' ընկեր Փանջունիների պակաս չունենք…

 

Սուրեն Սուրենյանց