Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.08-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում (9-րդ կմ) բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 35 UV 925 և «Սիատ» մակնիշի 35 ST 397 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

 

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լուսանկարը`Lorinews.am-ի