Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում 1954թ. ծնված Միքայել Վ.-ն դեկտեմբերի 8-ին դիմում է ներկայացրել, որ դեկտեմբերի 6-ին օդանավակայանի մեկնման սրահում իրեն անհայտ պայմաններում կորցրել է ճամպրուկը, որի մեջ եղել են իր անձնական օգտագործման իրերը' մոտ 510.000 դրամ արժողությամբ:

 

Դեկտեմբերի 10-ին' ժամը 13.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1981թ. ծնված Սեյրան Ղ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ Միքայել Վ.-ին պատկանող ճամպրուկը «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից ինքն է գողացել: Միքայել Վ.-ին պատճառվել է 600.000 դրամի նյութական վնաս:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Կատարվում է քննություն: