Instagram սոցիալական ցանցի ամսական ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 300 միլիոնը, ինչը նրան թույլ է տվել այդ ցուցանիշով առաջ անցնել Twitter-ից: Այդ մասին հայտարարել է Instagram-ի տնօրեն Քեւին Սիսթրոմը:

 

«Վերջին չորս տարվա ընթացքում այն, ինչն սկսվել Էր որպես երկու ընկերների երազանք, վերածվել Է գլոբալ հանրակցության, որտեղ ամեն օր հրապարակվում են ավելի քան 70 միլիոն լուսանկարներ ու տեսահոլովակներ»,-ասված Է Սիսթրոմի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է հավելվածի պաշտոնական բլոգում:

 

Սիսթրոմը նաեւ հայտարարել Է, որ շուտով Instagram-ում ստուգված ակաունտներ կհայտնվեն նշանավոր մարդկանց, մարզիկների եւ բրենդների համար:

 

Instagram-ը՝ լուսանկարներ եւ տեսագրություններ փոխանակելու համար նախատեսված հավելվածը, ստեղծվել Է 2010 թվականին: 2013 թվականի սեպտեմբերին ընկերությունը հայտարարել Է, որ հավելվածն ամսական ավելի քան 150 միլիոն ակտիվ օգտատեր ունի: 2014 թվականի մարտին այդ թիվը հասել Է 200 միլիոնի:

 

Twitter-ը սոցցանց Է կարճ հաղորդագրություններ փոխանակելու համար: Այն ստեղծվել Է 2006 թվականին: Ըստ վերջին տվյալների՝ նրա ակտիվ օգտատերերի թիվն ամսական կազմում Է շուրջ 284 միլիոն մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: