Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ավանդական դարձած բարեգործական միջոցառումը, որը նախաձեռնվել և կազմակերպվել է համայնքային «Մեր տունը Վրաստանն է» կազմակերպության և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության համատեղ ջանքերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ բաթումահայ 10 անապահով ընտանիքների հանձնվել են պարենային փաթե թներ:

 

Արարողությունից առաջ ներկաների առջև ելույթ է ունեցել Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, ով, շնորհավորելով ներկաներին գալիք տոների առթիվ, նշել է, որ նման բարեգործական ձեռնարկումները կշարունակվեն նաև հետագայում: