Ջեկ Ման՝ Alibaba խոշորագույն օնլայն խանութի հիմնադիրը, դարձել Է Ասիայի ամենահարուստ մարդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 12-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը:

 

50-ամյա Ման առաջին հորիզոնականից հետ Է մղել Լի Կաշինին, որը Cheung Kong Group-ի եւ Hutchinson Whampoa-ի վարչության նախագահին, որի 86 ամյակը լրացել Է հունիսին: Լի Կաշինը Ասիայի ամենահարուստ մարդն Է ճանաչվել 2012 եւ 2013 թվականներին:

 

Bloomberg-ի վարկանիշի համաձայն՝ Ջեկ Մայի կարողությունը կազմել Է 28,6 միլիարդ դոլար, ինչը մոտավորապես 300 հազար դոլարով գերազանցում Է Լի Կաշինի կապիտալը:

AliBaba Group-ը հրաժարվել Է մեկնաբանել այդ փաստը:

 

Ման անգլերեն լեզվի ուսուցիչ Էր աշխատում: 1999 թվականին նա իր ընկերությունն Է հիմնել Խանչժոու քաղաքում: Այժմ ընկերությունն ունի 259 մլրդ դոլարի կապիտալացում, ինչն ավելի մեծ Է, քան Amazon եւ eBay մրցակիցներինը՝ միասին վերցված:

 

Սակայն Մայի եկամուտներն ստացվում են ոչ միայն նրանց խոշորագույն օնլայն-խանութի 6,3 տոկոս ակցիաներից: Նա նաեւ AliPay սերվիսի կեսի սեփականատերն Է, որը PayPal վճարային համակարգի նմանօրինակն Է, հաղորդել ց «Ինտերֆաքս»-ը: