Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամներ Ավետիս Ավագյանը, Արման Մուսինյանը եւ Վլադիմիր Կարապետյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների եւ Գերմաննիայի դեսպաններ Քեթի Լիչի, Ջոն Հեֆերնի եւ Ռայներ Մորելի հետ:

 

ՀԱԿ-ի մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները դեսպաններին են ներկայացրել կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի վրա կատարված հարձակման հետ կապված մանրամասները եւ Կոնգրեսի մոտեցումները ինչպես Արամ Մանուկյանի, այնպես էլ վերջին շրջանում քաղաքական գործիչների վրա հարձակումների վերաբերյալ:

 

Դեկտեմբերի 11-ի երեկոյան ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարձակման է ենթարկվել անհայտ անձի կողմից: ՀՀ Քննչական կոմիտեում դեպքի առթիվ փաստեր են նախապատրաստվել: Դեպքի վայրում եղել է նաև տեսանկարահանող սարք, որի տեսագրությունն արդեն ուսումնասիրության է ենթարկվում վարույթն իրականացնող մարմնի կողմից: