Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Պեկինում շարունակվող Համաշխարհային մտավոր խաղերի կայծակնային խաղում (բլից) 10 տուրից միայն մեկում պարտվեց:

Հայ գրոսմայստերը պարտության մատնեց ադրբեջանցիներ Մամեդյարովին, Ռաջաբովին, ինչպես նաև Պոնոմարյովին, Նեպոմնյաշչիին, Դոմինգեսին: Ոչ-ոքի է խաղացել Բակրոյի, Վան Հաոյի, Գրիշչուկի հետ, պարտվել է Իվանչուկին:

Արոնյանը 7 միավորվ առաջին տեղը կիսում է Իվանչուկի և Լեյկոյի հետ:

Բլից պարտիաները կշարունակվեն վաղը: