Համացանցում է հայտնվել «Ռէվոլուցիա» հաղորդման անոնսը, որի հյուրը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է:

 

«Ես, Քոչարյան Անդրանիկը մի առիթով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ զրուցում էինք: Ասաց, որ երբևիցե եթե իշխանության գա, առաջին մարդը, ում դատելու է, Վարդան Օսկանյանն է լինելու»:

 

Սաթիկ Սեյրանյանի հարցին, թե ինչու է ուզում դատել, Ռուբեն Հայրապետյանն ասաց' «Չգիտեմ: Ամեն մեկն իր խաղն է խաղում: Փողոցային մի բառ կա, կներեք, որ ասում եմ, «քցելու են» վերջում բոլորը իրար: Խաղ հանուն երկիրը խառնելու»:

 

Անդրադառնալով վերջերս տեղի ունեցող քաղաքական խոշտանգումներին՝ Հայրապետյանն ասաց. «Իշխանությունների դեմ այսօր խոսող մարդը վաղը ծեծ է ուտում, պարզ չի՞, որ միանգամից ընկնում է իշխանությունների վրա, թե՞ բոլորին թվում է, որ իշխանություններում խելոք մարդ չկա, ամենախելոքը հենց իրենք են։ Իշխանությունների ինչի՞ն է պետք»,- ասում է Ռուբեն Հայրապետյանը:

 

ՀՖՖ նախագահը հարցազրույցի ընթացքում անդրադառնում է նաև առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ իր որոշմանը.

 

«Ես էլ եմ մասնակցելու: Տեսեք՝ ինչ արկածախնդիրներ են քաղաքական դաշտում: Գագիկ Ծառուկյանն ասել է՝ 5 թեկնածու ունի, հնարավոր է՝ մեկն էլ ես եմ, ինչու՞ չէ, ինչո՞ւ ոչ: Ուղղակի մեր տեսակը փորձանք է դառնալու էս երկրի գլխին։ Երբ փողն է սկսում դեր խաղալ նախագահ դառնալու համար, դա արդեն խնդիր է, որը վտանգավոր է մեր երկրի ու հասարակության համար»։

Տեսանյութն՝ այստեղ: