Բունդեսլիգայի 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հերթական անգամ պարտվեց:

Դորտմունդցիները արտագնա խաղում նվազագույն 1:0 հաշվով զիջեցին «Հերտային»:

Հաղթական գոլը հեղինակեց Շիբերը 40-րդ րոպեին:

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն 34-րդ րոպեին ֆուտբոլիստը վնասվածք ստացավ՝ չկարողանալով շարունակել պայքարը: