Տավուշի, Ճամբարակի և Կապանի ավտոճանապարհներին դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, խիտ մառախուղ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: