Իրանի նոր բյուջեն կազմվել է նավթի վաճառքից եկամուտների երկրի կախվածությունը 30 տոկոսով կրճատելու հաշվառմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ISNA գործակալությանը հաղորդել է Իրանի՝ գիտության եւ տեխնոլոգիայի գործերով փոխնախագահ Սորենա Սատարին:

 

Նրա խոսքով՝ «բյուջեն հաշվարկվել է՝ ելնելով բարել նավթի 72 դոլար գնից եւ դոլարի 28 հազար 500 ռիալ արժեքից»: «Այդպիսով՝ երկիրը նավթի վաճառքից իր կախվածությունը կրճատել է 30 տոկոսով, ինչը աննախադեպ տնտեսական իրադարձություն է դարձել նրա պատմության մեջ»,- ընդգծել է Սատարին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: