Սիդնեյում ոստիկանությունը բանակցություններ Է վարում ծայրահեղական այն տղամարդու հետ, որը պատանդ Է վերցրել սրճարաններից մեկի անձնակազմին ու այցելուներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Ոստիկան բանակցորդները կապի մեջ են մտել հանցագործի հետ… դա կարող Է տեւել մի որոշ ժամանակ, բայց մենք ցանկանում ենք բանը խաղաղությամբ ավարտել»,- ասել է տեսուչ Քեթրին Բյոռնը մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է հեռուստաալիքների եթերում:

 

Նրա խոսքով՝ ոստիկանությունն այն կարծիքին է, որ սրճարանում գտնվում Է ավելի քան 30 մարդ:

 

The Guardian-ը հաղորդել Է, որ հինգ պատանդների հաջողվել Է դուրս պրծնել սրճարանից: Ավստրալական ԶԼՄ-ների տվյալներով՝ փախածներից երեքը սրճարանի աշխատակիցներ են: Առայժմ հայտնի չԷ, նրանց հաջողվել Է փախչել, թե նրանք ազատ են արձակվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: