Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է , որ Թուրքիան երբեք չի անդամակցելու Եվրամիությանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Նեզավիսիամայա գազետա» թերթում հրապարակած հոդվածը, անդրադառնալով Ուկրաինական ճգնաժամին, Մեդվեդեւն ասել է. «Եվրոպայի ճանապարհն ընտրելու մասին ժողովրդին հայտարարած Կիեւի ներկայիս ղեկավարներին Եվրամիությունը մոտ չի թողնում անգամ հեռու դրված աթոռին: Ուկրաինային նայելիս' միտքս Թուրքիան է գալիս:

 

Թուրքիայի եւ ԵՄ միջեւ գործընկերության համաձայնգիրը ստորագրվել է 51 տարի առաջ: Արդյունքում' Թուրքիան դեռեւս սպասում է ԵՄ դռան շեմին: Հիշում եմ' ժամանակին ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չեռնամիրդինի այդ թեմայով կատակը. «Ե՞րբ է Ուկրաինան մտնելու ԵՄ: Թուրքիայից հետո: Թուրքիան ե՞րբ է դառնալու ԵՄ անդամ: Երբեք: Ցավալի է, որ Չեռնամիրդինի այս կատակը շատ լավ ցուցադրում է իրականությունը», -ասել է Մեդվեդեւը: