Արքայադուստր Քրիստինան՝ Իսպանիայի Ֆելիպե VI թագավորի քույրը, տուգանք Է վճարել կոռուպցիայի գործով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով El Pais-ին, դատախազները 587 հազար 413 եվրո են պահանջել այն ֆինանսական հանցագործություններից ենթադրյալ շահույթի հատուցման համար, որոնք կատարել է նրա ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը:

 

Ինչպես նշված Է, չնայած այն հանգամանքին, որ 49-ամյա Քրիստինան գործով չի անցնում որպես մեղադրյալ, նա քաղաքացիական պատասխանատվություն Է կրում ամուսնու գործարար հարաբերություններից ստացված շահի համար: Փաստաբանները հույս են հայտնել, որ պահանջվող գումարի վճարումն արքայադստերը կազատի ֆինանսական մեքենայությունների կատարման կասկածանքներից, ինչպես նաեւ նրան զերծ կպահի Պալմա դե Մայորկա քաղաքի դատարանում որպես վկա հանդես գալուց:

 

Դատարանում հարցաքննության ընթացքում Քրիստինան հայտարարել Է, թե պատկերացում չի ունեցել իր ամուսնու գործունեության մասին, ուստի չի կարող գործի իմացությամբ պատասխանել, թե նա հատկապես ինչպես Է կարողացել խախտել օրենքը: Արքայադստեր խոսքով՝ ինքն «ընդամենը վստահել Է» իր ամուսնուն: