ՀՀ տարածքում դեկտեմբերի 16-ի ժամը 12.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Ձյ ուն է տեղում Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: