ԱՄՆ-ն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ կառուցողական քայլեր է տեսնում, սակայն շարունակում է պատժամիջոցների վերացումը կապել ՌԴ իշխանությունների հետագա քայլերի հետ: «Վերջին օրերին Ռուսաստանը կատարել է կառուցողական քայլեր:

 

Կան բանակցություններ սկսելու մի քանի նախանշաններ և իրավիճակը կկարգավորվի մի քանի վայրում: Կառուցողական ընտրության նախանշաններ կան: Միայն դա է ճիշտ որոշում»,- «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ' Լոնդոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

 

Նրա խոսքով' եթե Մոսկվան շարունակի կառուցողական քայլերն Ուկրաինայի ճգնաժամի ուղղությամբ, ապա ԱՄՆ-ը և ԵՄ-ը նույնպես կարձագանքեն պատժամիջոցների հարցին, որոնք, Քերրիի խոսքով, հանդիսանում են «Ղրիմի բռնակցման գինը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Քերրին ընդգծել է, որ «պատժամիջոցները կարող են վերացվել ամիսներ անց, կարող է նույնիսկ մի քանի օրից, կախված Կրեմլի որոշումներից»:

 

Արդեն երկար ժամանակ է, ինչ Ուկրաինայի ճգնաժամով պայմանավորված Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում ՌԴ-ի նկատմամբ: