Յոթերորդ գումարման Պետդումայի ընտրությունները տեղի կունենան 2016 թվականի դեկտեմբերի 2-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Լեոնիդ Իվլեւը հայտնել Է կուսակցությունների ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 17-ին կայացած խորհրդակցությունում:

 

«Այսօրվա դրությամբ Պետդումայի պատգամավորների ընտրություններին մասնակցելու համար, որոնք կկայանան 2016 թվականի դեկտեմբերի 2-ին, 14 կուսակցություն ազատված Է ստորագրություններ հավաքելուց»,-ասել Է Իվլեւը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: