Ռուսաստանի իշխանությունները մոտակա օրերին կարող են մի շարք միջոցառումներ ձեռնարկել արժութային ոլորտում իրավիճակը կայունացնելու համար, մասնավորապես, ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով ժողովրդի մոտ բացասկան հետևանքները մինիմալացնելու նպատակով: «Ռոսիա-24» հեռուստաընկերության եթերում այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

 

«Լիովին կարելի է ենթադրել, որ մոտակա օրերին կհետևեն նաև մի շարք միջոցառումներ' ուղղված ճգնաժամային հետևանքներին, հասարակության համար բացասական երևույթները մինիմալի հասցնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշել է Պեսկովը:

 

Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից ռուսական ֆինանսական հատվածի կայունությունը պահպանելուն ուղղված միջոցառումների հրապարակման ֆոնին ՌԴ-ում մեկ դոլարի փոխարժեքը նվազել է 61 ռուբլուց, եվրոյինը' 76 ռուբլուց: