Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամը պետք է հաղթահարել բացառապես քաղաքական ճանապարհով: Այդ մասին ռուսական պետության ղեկավարը հայտարարել է ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ:

 

«Մենք կարծում ենք, որ ճգնաժամը պետք է լուծվի հնարավորինս շուտ: Եվ այն պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, ոչ թե ճնշումների և կապ չունի՝ դա տնտեսական շրջափակում է, թե զինված ուժերի գործադրում»,- ասել է Պուտինը:

 

Նա նաև նշել է, որ նախկինի պես Ռուսաստանը շարունակելու է հումանիտար օգնություն Ուկրաինայի արևելքին: