«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան ճանաչվել է 2014թ-ի լավագույն արգենտինացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս օտարերկրյա թիմում:

Դի Մարիան լավագույնն է ճանաչվել երկրի մարզական լրագրողների քվեարկության արդյունքում: Ֆուտբոլիստն ստացել է Olimpia de Plata (արծաթե Օլիմպիա) մրցանակը. տեղեկացնում է eurosport.com-ը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում Դի Մարիան հաղթեց Չեմպիոնների լիգայում, իսկ Արգենտինայի հավաքականի կազմում դուրս եկավ Բրազիլիայում անցկացվող Աշխարհի առաջնության եզրափակիչ: