Դեր Զորի մարզի արևելքում գտնվող Քաշքիա գյուղաքաղաքի բնակիչներն անապատում ընդհանուր գերեզման են հայտնաբերել, որտեղ թաղված են իրենց տասնյակ համագյուղացիները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, նրանք մահապատժի են ենթարկվել «Իսլամական պետության» անդամների կողմից:

 

Գերեզմանը հայտնաբերվել է այն ժամանակ, երբ ԻՊ-ի' 4 ամսվա գերությունից հետո Քաշքիա գյուղաքաղաքի բնակիչները վերադարձել են տուն: Քաշքիա գյուղաքաղաքը գտնվում է Եփրատ գետի ձախ կողմում, որտեղ տարածվել են ահաբեկիչները:

 

Ավելի վաղ՝ օգոստոսի 23-ին, ահաբեկիչներրը զանգվածային սպանություն էին իրականացրել Քաշքիա գյուղաքաղաքի մերձակայքում գտնվող Ղարանիջ գյուղի բնակիչների նկատմամբ: ԻՊ-ը 10-ը ամսիների ընթացքում բազմաթիվ հանցագործություններ է իրականացրել Դեր Զորի բնակիչների նկատմամբ:

 

ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006թ.-ին: ԻՊ-ի կազմում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: