Գործարար Լևոն Հայրապետյանի պաշտպանությունը, որը մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի հափշտակմանը մեղսակից լինելու մեջ, բողոքարկել է նրա տնային կալանքի ժամկետի երկարացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում:

 

Ավելի վաղ Մոսկվայի Բասմանյան դատարանը Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացրել է մինչև 2015 թվականի ապրիլի կեսերը:

 

65-ամյա գործարարը մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործով վատնումների և դրամական միջոցների լվացման մեջ: Նա հուլիսի 15-ին ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր ժամանել էր Նիցայից: Ինչպես նշում է հետաքննությունը, «Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը Հայրապետյանի հետ միասին մշակել է Բաշկիրիայի վառելիքաէներգետիկական համալիրի ձեռնարկությունների բաժնետոմսերի հափշտակման հանցավոր պլան: