ՀՀ ֆինանասների նախարորությունը հրապարակել է դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցած աճուրդի տվյալները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կայացել է 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN60294190) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

 

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 2 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 710 մլն դրամ, որից մրցակցային' 570 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային' 140 մլն դրամ:

 

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 690 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 595 մլն 253 հազար 116 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.4859 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը' 13.0000 տոկոս: Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: