Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում բյուրոյի հետ ակտիվ փոխգործակցության ձևավորումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հա մոզմունք է հայտնել, որ ստորագրվելիք հուշագրի շրջանակում այն կլինի երկուստեք շահավետ:

 

«Փորձաքննությունների ազգային բյուրո կատարած իմ աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթանալով կառույցի գործառույթներին ու պայմաններին՝ պարզ դարձավ, որ քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում տարատեսակ փորձաքննությունների մասով իսկապես առկա է համագործակցության լայն դաշտ:

 

Համոզված եմ, որ ստորագրվելիք հուշագրի շրջանակում թե՛ փորձի փոխանակման ու խորհրդատվության և թե՛ կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ կձևավորենք փոխշահավետ համագործակցություն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ համագործակցության հուշագրով նախանշված քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կմատուցվեն արդյունավետ ու որակյալ խորհրդատվական ծառայություններ:

 

«Կատարվող տարատեսակ փորձ աքննությունների ու տեխնիկական փորձարկումների համար այսօր բյուրոյում կիրառվում են ժամանակակից արդյունավետ հետազոտական մեթոդներ, և վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մենք կանենք հնարավորը, որպեսզի հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ունենանք հաջողված համ ագործակցություն»,- ընդգծել է Արտաշես Ջավադյանը:

 

Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյաը ստորագրել են համագործակցության հուշագիր:

 

Ըստ այդմ, կողմերը պարտավորվել են մասնագիտական տեղեկատվության և փորձի փոխանակում իրականացնել քաղաքաշինության, բնապահպանության, առողջապահության, էլեկտրոնային հաղորդակցության, մշակութային և մի շարք այլ ոլորտներում: