Ադրբեջանական «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը «Ընտրողների գրանցման աուդիտ» թեմայով հետազոտություն է անցկացրել: Նպատակը' գրանցման որակի եւ քանակի, ինչպես նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցուցանիշների եւ Պետական վիճակագրական կոմիտեի ցուցանիշների ու նրանց միջեւ տարբերության վերլուծությունն է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, տվյալ հետազոտությունն անցկացվելու համար պատճառ է հանդիսացել ԿԸՀ-ի եւ Պետվիճկոմի տվյալների միջեւ հսկայական տարբերությունը: Այսպես, եթե ԿԸՀ-ն պնդում է, որ Ադրբեջանում ընտրողների թիվը 5 մլն մարդ է, ապա Պետվիճկոմը հաստատում է, որ նրանց թիվը 6,8 մլն մարդուց ավելի է: Դրանք այն անձանց տվյալներն են, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը:

 

Այսպիսով' տարբերությունը կազմում է 1,8 մլն ընտրող: «ժողովրդավաական նախաձեռնություններ» ՀԿ-ն մտադիր է այդ հարցով «կլոր սեղան» հրավիրել: