Մցխեթ – Ստեփանծմինդա – Լարս ավտոմայրուղու (Ռազմավիրական ճանապարհ), որը Վրաստանը միացնում Է Ռուսաստանի հետ, Գուդաուր – Քոբի հատվածում ձյան եւ մերկասառույցի պատճառով սահմանափակված Է ավտոտրանսպորտի երթեւեկությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Տվյալ հատվածում ավտոտրանսպորտի բոլոր տեսակների երթեւեկությունը թույլատրվում Է սոսկ հակատեղապտտման շղթաների օգտագործմամբ»,- ասված Է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ:

 

Ըստ որում նշվում Է, որ ձնահյուսերի վտանգի պատճառով Մցխեթ – Ստեփանծմինդա – Լարս ճանապարհի (Դարիալի կիճ) 134 – 135-րդ կիլոմետրի հատվածում արգելվում Է տրանսպորտի կանգառումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: