Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակից Վլադիմիր Մուսայելյանին պարգեւատրել Է ԶԼՄ-ների բնագավառում կառավարության 2014 թվականի մրցանակով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վարչապետի համապատասխան կարգադրությունը զետեղված Է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:

 

Մրցանակները շնորհվում են Ռուսաստանի այն գործիչներին ու կազմակերպություններին, որոնք զգալի ստեղծագործական ու պրոֆեսիոնալ ձեռքբերումներ են ունեցել:

 

Ավանդաբար մրցանակի դափնեկիրներից մեկին որոշում Է անձամբ կառավարության նախագահը: Այս տարի Մեդվեդեւի առաջարկությամբ ԶԼՄ-ների զարգացման գործում ներդրած ավանդի համար մրցանակը շնորհվել Է ՏԱՍՍ-ի ֆոտոթղթակից Վլադիմիր Մուսայելյանին: