«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 19-ին կատարվել է 450 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք, որն իր ծավալով ամենամեծն է դեկտեմբերի ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 449.98 դրամ, իսկ միջին փոխարժեքը կազմել է 442.44 դրամ:

 

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կրկին գործարք չի կատարվել: Պահանջարկը կազմել է 24.00 տոկոս:

 

Նոյեմբերի 18-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415.80 դրամ, նոյեմբերի 19-ին առքուվաճառք չի կատարվել, 20-ին միջին փոխարժեքը կազմել է 418.00 դրամ, նոյեմբերի 21-ին, 22-ին և 23-ին առքուվաճառք չի կատարվել: Նոյեմբերի 24-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 435.00, 25-ին' 435.09, 26-ին' 434.00, 28-ին' 434.62 դրամ:

 

Նոյեմբերի 29-ին և 30-ին առքուվաճառք չի կատարվել: Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 438.62 դրամ, դեկտեմբերի 2-9-ը առքուվաճառք չի կատարվել, դեկտեմբերի 10-ին միջին փոխարժեքը կազմել է 461.00 դրամ, դեկտեմբերի 11-16-ը առքուվաճառք չի կատարվել, 17-ին ԱՄՆ դո լարի միջին փոխարժեքը կազմել է 560.00 դրամ, դեկտեմբերի 18-ին գործարք չի կատարվել: