Աշխարհում խոորագույն Amazon ինտերնետ-մանրավաճառը հայտարարել է Նյու Յորքի Մանհեթենի շրջանում Prime Now անվանմամբ շտապ առաքման ծառայության գործարկման մասին: Այս ծառայության օգտատերերը կարող են ապրանքներն ստանալ պատվերի զետեղման պահից մեկ ժամվա ընթացքում: Շտապ առաքումը տարածվում Է ավելի քան 25 հազար անուն բազային ապրանքների վրա, ներառյալ թղթե անձեռոցիկները, շամպունը, գրքերը, խաղալիքները, մարտկոցիկները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է տեղակայել սմարթֆոնների համար Prime Now հավելվածը: Մեկ ժամվա ընթացքում առաքումն արժե 7,99 դոլար: Իսկ եթե գնորդը պատրաստ Է սպասելու երկու ժամ, ապա այն դառնում Է անվճար:

 

Ծառայությունը մատչելի Է առավոտյան ժամը 6-ից մինչեւ գիշերվա 12-ը: Վերջերս Amazon ինտերնետ-մանրավաճառը գրասենյակների եւ պահեստների համար 12-հարկանի շենք Է վարձակալել Մանհեթենի կենտրոնում: Հեց այդտեղից Է իրականացվում շտապ առաքումը:

 

Գլոբալ գործառնությունների գծով ընկերության փոխնախագահ Դեյվ Քլարկի խոսքով՝ հաջորդ տարվանից նոր ծառայությունից կարող են օգտվել ԱՄՆ-ի նաեւ այլ քաղաքների բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: