armchess.amՀայ շախմատիստները Եվրոպայի առաջնություններում
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը մասնակցում են դեկտեմբերի 19-21-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացվող Եվրոպայի կայծակնային խաղի եւ արագ շախմատի առաջնություններին:

 Լիլիթ Մկրտչյանը Վրոցլավում

Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում շրջանային կարգով անցկացված կանանց մրցաշարում ինը հնարավորից վաստակեց 5 միավորով եւ զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
6 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Կլաուդիա Կուլոնը (Լեհաստան):

Հովհաննես Գաբուզյանը Պադովայում

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Իտալիայի Պադովա քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր եւ ընթանում է երրորդ տեղում: Գաբուզյանը կես միավորով ետ է մնում առաջատարից' գրոսմայստեր Յուրի Վովկից (Ուկրաինա):