Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով «Բարեկամություն» շքանշանով են պարգևատրվել մի շարք հայազգի գործիչներ:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության կայքը, Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագոր ծակցության, միջխորհրդարանական և մշակութային կապերի ամրապնդման համար պարգևատրվել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, «Ինտեգրում և զարգացում» կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը և «Ռուսլանիա Բուկս Կորպ» հրատարակչական ընկերության վարչության նախագահ Վլադիմիր Ագոպովը: