Ղազախստանի Պավլոդար քաղաքում դեկտեմբերի 18-20-ն անկացվում է «Եվրասիայան ընտրություն 2014» միջազգային առաջին համաժողովը, որը կազմակերպել է Ղազախստանի Հանրապետության Պավլոդարի շրջանի Ակիմատը' «Եվրասիայան ընտրություն» միջազգային բանակցային ակումբը, «Ասիա» ընկերությունների խմբի աջակցությամբ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' համաժողովի շրջանակներում ստորագրվեց «Եվրասիական ընտրություն» ոչ պետական միջազգային կազմակերպության ստեղծման մասին դրույթ։ Այն ստորագրել են վեց երկրների՝ Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Հայաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի հասարակական-քաղաքական խոշոր միավորումների ներկայացուցիչներ։

 

Համաժողովի հիմնական նպատակն է ստեղծել համատեղ կառուցողական մոտեցում եվրասիական ինտեգրման գործընթացներին' ձեւավորեոլվ երկխոսություն փորձագետների, ԶԼՄ-ների, գիտական եւ գործարար շրջանակների միջեւ:

 

Համաժողովին մասնակցում են ԶԼՄ-ների, կրոնական եւ ոչ պետական կազմակերպությունների, երիտասարդական միությունների, գիտակրթական եւ բիզնես շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառմանը հրավիրված են առաջատար քաղաքական գործիչներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, առաջատար փորձագետներ, ինչպես նաեւ երիտասարդական կառույցների ներկայացուցիրներ:

 

Միջոցառմանը Հայաստանի ներկայացուցիչներից մեկը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի տնօրեն Վանիկ Էլիզբարյանը ընտրվել է «Եվրասիական ընտրություն» կազմակերպության գործադիր քարտուղար։