ՌԴ Կենտրոնական բանկը կքննարկի Ֆինանսների և Տնտեսական զարգացման նախարարությունների՝ բանկային հատվածում կայունացմանը վե իրականացնելու առաջարկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին գործակալությանը հայտնել է ՌԴ ԿԲ առաջին փոխնախագահ Ալեքսեյ Սիմանովսկին:

 

«Ռուսաստանի բանկն ուշադրությամբ կքննարկի ՌԴ Ֆինանսների և Տնտեսական զարգացման նախարարությունների առաջարկները և կքննարկի դրանք բանկային հասարակության հետ»,-հայտարարել է նա:

 

Սիմանովսկին նաև ընգծել է, որ Ռուսատանի բանկի գերակա գործողությունները ՝ ռուսական ֆինանսական հատվածի կայունությունը պահպանելու հարցում, այդ թվում նաև կարգավորման ռիսկի նվազեցումը, հայտարարվել են դեկտեմբերի 17-ին և ընդունվել են բանկերի հետ խորհրդակցելը հաշվի առնելով:

 

«Բանկերի ընդունած ռիսկերի համարժեք գնահատումն ապահովելը ՌԴ Կենտրոնական բանկի ուշդարության կենտրոնում է»,- հայտարարել է նա: