Նախագահի թեկնածու Անդիրաս Ղուկասյանի անվան շուրջ հատկապես վերջին մի քնաի օրերին ակտիվ խոսակցություններ են շրջանառվում։ Այն կապված է նրա հացադուլ հայտարարելու հետ։ Բանն այն է, որ մինչ նախագահական ընտրությունների թեկնածության առաջադրումը ոչ ոք չգիտեր Անդրիաս Ղուկասյնաի իրականացրած գործունեության մասին, կամ էլ նա չէր իրականացրել այդպիսի գործունեություն։ Slaq.am–ը ֆեյսբուքյան էջի միջոցով հարցում է իրականացրել՝ հասկանալու համար ընտրազանգվածն ինչ պաշտոն կվստահի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին։

Արմեն Արզումանյան– Շատ լուրջ և ինտելեգենտ տղա է, նախագահի արժանի թեկնածու։

Թամարա Սահակյան –Վարչապետ՝ այդ մարդը կարողանում է զսպել իր ախորժակը:

Տաթև Հովհաննիսյան– Ոչ-մի պաշտոն...բան ու գործ չունի՞, հացադուլի իմաստը ո՞րն ա, իրա պռոբլեմն ա իր սոված կամ կուշտ լինելը. ժողովուրդն իրեն նախագահ չի ընտրի մի հատ հացադուլի համար.

Համլետ Քոչարյան– Մանկապարտեզի տնօրեն

Արմիշկա Սամսոնյան–Գրողների միության նախագահ

Հայկ Քամալյան–Շեֆ խոհարար

Էմիլ Նիկողոսյան–Ցածր վարձատրվող դերասան

Дикий Ангел – Եթե մարդ վստահ չի ուժերի վրա ու փորձում է հացադուլով իր ուզածին հասնել, ապա ոչ մի լուրջ պաշտոն։ Չեմ կարծում, որ մեր նախագահը պիտի լինի այդպիսի մարդ։

Հարցման պատասխաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Slaq.am - Լրատվական աղբյուր