ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի անդամներ Թևան Պողոսյանը, Նաիրա Կարապետյանը և Էդմոն Մարուքյանը դեկտեմբերի 19-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ ԽՎ-ի բյուրոյի անդամ Ռիչարդ Չառնեցկիի հետ: Հանդիպման ընթացքում, խոսելով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններից՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնելու և խորացնելու համագործակցությունը: Զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության նոր ուղիները:

 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ Արտակ Զաքարյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահին 2015թ.-ին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ֆորումին:

 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները, խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից, կարևորել են ԵՄ աջակցությունը՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար' Ռիչարդ Չառնեցկին նշել է, որ Եվրախորհրդարանը կարևորում է ԵՄ-Հայաստան համագործակցության խորացումը և շարունակելու է աջակցությունն այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի աշխատանքներին: