Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինն այցով գտնվում է Մակաոյում՝ Պորտուգալիայի նախկին գաղութը Չինաստանին վերադարձնելու 15-ամյակի առթիվ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Մեկ շաբաթ առաջ հարեւան Հոնկոնգում ավարտվել են բողոքի ընդգրկուն ակցիաները, որոնց մասնակիցները ժողովրդավարական բարենորոգումների կոչ էին անում:

 

Հանդիսավոր ընթրիքի ժամանակ Սի Ցզինպինը դրվատել է Մակաոյի տնտեսական զարգացումը եւ ինքնավար տարածքներին կոչ Է արել հասկանալու, որ նրանք Չինաստանի բաղկացուցիչ մասն են:

 

Ինչպես հաղորդել Է France-Presse գործակալությունը, լրագրողներին, պաշտոնյաներին եւ Չինաստանի ղեկավարի ժամանման արարողության ժամանակ նրան մյուս դիմավորողներին արգելվել Է բռնել հովանոցներ՝ Հոնկոնգում տեղի ունեցած բողոքների խորհրդանիշը: Դրա փոխարեն նրանց անձրեւանոցներ են բաժանել:

 

Կես տարի առաջ Մակաոյում ընդգրկուն ցույցեր Էին տեղի ունեցել թոշակի անցնող պաշտոնյաներին զգալի վճարումներ անելու օրինագծի դեմ: