Արեւմտյան երկրները պետք Է հասկանան, որ Ռուսաստանն արտաքին քաղաքականությունը չի փոխի պատժամիջոցների ազդեցության ներքո. Մոսկվայի հետ հարաբերություններում անհրաժեշտ է երկխոսություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին հայտար արել Է Rai News ալիքին տված հարցազրույցում:

 

Պաոլո Ջենտիլոնիի խոսքով՝ Իտալիան շատ է անհանգստացած Ռուսաստանի իրադրության կապակցությամբ, բայց «Արեւմուտքը չպետք Է պատրանքներ տածի, թե պատժամիջոցների ազդեցության ներքո Մոսկվան ինքնաբերաբար կփոխի քաղաքականությունը»:

 

«Պատմությունը ցույց Է տալիս,-նշում Է Իտալիայի դիվանագիտության ղեկավարը,- որ շատ հաճախ Ռուսաստանը դրամատիկ տնտեսական հանգամանքներին ավելի շուտ հակազդում Է ազգային շահերի պաշտպանությամբ, քան քաղաքական ուղեգծի փոփոխությամբ»:

 

Դրա հետ մեկտեղ Պաոլո Ջենտիլոնին այն կարծիքին Է, որ «Արեւմուտքը ճիշտ վարվեց, պատժամիջոցներ սահմանելով, սակայն Եվրոպան սխալվում Է՝ պահպանելով դրանց կոշտ ուղղվածությունը:

 

«Բացի պատժամիջոցներից՝ անհրաժեշտ Է քաղաքական երկխոսության մեթոդը կիրառել Ուկրաինայի հարցում եւ ուրիշ շատ հարցերում, որոնց լուծման գործում Ռուսաստանը կարող Է Էական ներդրում ունենալ»,-հայտարարել Է Իտալիայի ԱԳ նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: