wrestling.amՄրցաշրջան-2015-ի ըմբշամարտի եվրոպական օրացույցը հարստացել է ևս մեկ կարևոր ու հետաքրքիր մրցաշարով:
Ինչպես տեղեկանում ենք մարզաձևի եվոպական միության՝ CELA-ի պաշտոնական կայքից՝ http://cela-wrestling.com/-ից, եկող տարի միության կողմից կկազմակերպի մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի անդրանիկ առաջնությունը: Այդ ստուգատեսը (հունահռոմեական ոճի, կանանց և տղամարդկանց ազատ ոճի ըմբշամարտերի) 2015 թ մարտի 24-29-ը նախատեսվում է անցկացնել լեհական Վալբժիխ քաղաքում, որը գտնվում է Վրոցլավի հարևությամբ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը հայտնեց, որ առաջին անգամ կազմակերպվող այդ պատասխանատու մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու ու մասնակցելու համար հունվարի 20-22-ը Երևանում ՝ խուլ-համրերի միավորման մարզադահլիճում կանցկացվի մինչև 23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի 1-ին առաջնությունը: Այս ստուգատեսի արդյունքներով կհամալրվի մինչև 23 տարեկանների մարզաձևի Հայաստանի հավաքականի կազմն, որն էլ կսկսի նախապատրաստվել 2015 թ մարտի երկրորդ կեսին Լեհաստանում ընթանալիք այդ տարիքային խմբի Եվրոպայի 1-ին առաջնությանը: Բաղադադյանն, ով կգլխավորի նաև այդ ընտրանին, հավաստիացրեց, որ այդ տարիքային խմբում ներկայում ունենք զգալի թվով առաջատար ըմբիշներ, որոնցից եվրոպական մրցասպարեզում կարող ենք հաջողություններ ակնկալել:
Հայաստանը կմասնակցի Մ23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը
15:00 - 20.Դեկտեմբեր.2014
Առաջարկում ենք նաև
18/11/15 14:13
Մինչ 21 տարեկանների թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայանա 6 մարզիկով
15/05/19 23:27
Սամբոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կունենա 19 մասնակից
18/05/17 14:53
Հայաստանի 18 մարզիկ կմասնակցի սամբոյի Եվրոպայի առաջնությանը
18/04/17 23:26
Արսեն Ջուլֆալակյանն ու Վարշամ Բորանյանը չեն մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը
03/03/17 19:06
Լիլիթ Պողոսյանը կմասնակցի բադմինտոնի Եվրոպայի առաջնությանը
Ամենադիտված
Լրահոս
17:15
Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով
11:20
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ
10:06
Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը
08:37
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
08:00
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
16:04
Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով