Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի աշխատակիցները միջուկային վառելիքն ամբողջովին հեռացրել են կայանի 4-րդ Էներգաբլոկից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին հաղորդել Է ատոմակայանի գործարկու ընկերությունը՝ Tokyo Electric Power Company-ն (TEPCO):

 

Այսպիսով, «Ֆուկուսիմա-1»-ի վթարի հետեւանքների լիկվիդատորներն ավարտել են այն գործողությունը, որը շարունակվում Էր շուրջ երկու տարի: Ընդհանուր առմամբ ռեակտորի շենքից հանվել Է 1535 վառելիքային հավաքվածք, այդ թվում՝ բանեցված վառելիքի 1331 հավաքվածք:

 

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում լիկվիդացիոն աշխատանքների հաջորդ փուլը կդառնա բանեցված վառելիքի հանումը կայանի մյուս երեք ռեակտորներում, որոնք ավելի շատ են տուժել, քան չորրորդ Էներգաբլոկը: Դրանից հետո լիկվիդատորները կկարողանան սկսել գործողության առավել վտանգավոր մասի՝ ռեակտորների ներքին մասերից հալված վառելիքի հեռացման նախապատրաստումը: Ինչպես սպասվում Է, աշխատանքների այս փուլին TEPCO-ի մասնագետները կկարողանան ձեռնամուխ լինել 2025 թվականից ոչ շուտ, իսկ «Ֆուկուսիմա-1»-ը պլանավորվում Է ամբողջությամբ վերացնել միայն 2040 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: