ԿԺԴՀ-ի ղեկավարությունը տվյալ փուլում անիմաստ Է համարում Կորեական թերակղզու միջուկազերծումը, ուստի ինքնապաշտպանության նպատակով ամրապնդելու Է իր միջուկային ներուժը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին հաղորդել Է ՑՏԱԿ գործակալությունը:

 

«Այժմ, երբ ակնհայտ Է դարձել մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով մեր երկրի վրա հարձակվելու ԱՄՆ-ի ձգտումը, Կորեական թերակղզում միջուկազերծման գաղափարը կորցրել Է ակտուալությունը»,-գործակալությունը մեջբերել Է ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության ներկայացուցչի խոսքը:

 

Նա նշել Է, որ Փենյանն այժմ ջանքերը կենտրոնացնելու Է այն բանի վրա, որ «բոլոր միջոցներով լրացուցիչ ամրապնդի պաշտպանությունը՝ օգտագործելով նաեւ միջուկային ուժերը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: