Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հուսով են, որ Եվրամիության գործընկերները լրիվ չափով հաշվի կառնեն «Արևելյան գործընկերության» քաղաքականության թերությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին հայտնել են դիվանագիտական գերատեսչությունում:

 

«Ուշադրություն ենք դարձրել Գերմանիայի ղեկավարության՝ վերջերս կատարած հայտարարությանը հօգուտ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև երկխոսության հաստատմանը և Մոսկվայի ու Բրյուսելի միջև կոնսուլտացիաների անցկացմանը՝ Եվրամիության հանդեպ և ԱՊՀ-ի շրջանակներում «Արևելյան գործընկերության» ֆոկուսային պետությունների պարտավորությունների համատեղելիություն գտնելու համար,- նշել են ՌԴ-ի ԱԳ նախարարությունում:

 

Պաշտպանում ենք նման մոտեցումները: Դրանք ընթանում են այն առաջարկությունների հունով, որոնք Ռուսաստանը եր կար ժամանակ առաջադրում էր Եվրամիության հետ շփումների ընթացքում»:

 

«Հուսով ենք, որ մեր գործընկերները լրիվ չափով հաշվի կառնեն «Արևելյան գործընկերության» քաղաքականության թերությունները և պատրաստ են միասնական տարածության ստեղծմանը՝ իրավահավասարության և շահերի հավասարակաշռության հիման վրա»,- ընդգծել են նախարարությունում: