Ռուսաստանի հետ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը 2014 թվականի 11 ամսվա ընթացքում նվազել է 19,7 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ղազախստանի ազգային էկոնոմիկայի փոխնախարար Մադինա Աբիլքասիմովան հայտնել է ճեպազրույցում՝ ամփոփելով հանրապետության կառավարության՝ դեկտեմբերի 20-ին Աստանայում կայացած նիստի արդյունքները:

 

«Ընթացիկ տարվա 11 ամսվա ընթացքում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը նվազել է 19,7 տոկոսով, կրճատվել է ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը: Բայց ընդհանուր առմամբ այս միտումը բնաթագրական է ոչ միայն Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության համար. ընդհանուր առմամբ այս տարվա 10 ամսում մենք ապրանքաշրջանառության 8,3 տոկոս ընդհանուր նվազում ենք գրանցել մյուս առևտրական գործընկերների հետ»,-Աբիլքասիմովայի խոսքը մեջբերել է «Նովոստի Ղազախստան» գործակալությունը:

 

Նա նշել է, որ ապրանքաշրջանառության նվազումը կապված է մի շարք գործոնների հետ, և Ռուսաստանի տնտեսության մեջ ստեղծված իրադրությունը դրանցից մեկն է միայն:

 

«Դա, ընդհանուր առմամբ, գների անկումն է… ամենից առաջ նավթի և մետաղների: Դանդաղումը, որը մենք տեսնում ենք Ռուսաստանում, և հնարավոր բացասական տնտեսական աճը և ռեցեսիան, որը կանխատեսում են շատ փորձագետներ, այն, իհարկե, հետագա ազդեցություն կունենա մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի վրա»,-եզրափակել է փոխնախարարը: