Անցնող օրվա կարևորագույն տեղեկատվությունը հակիրճ՝ ըստ «Mediamall.am» լրատվականի.








 


Դուք պետություն եք պահում և պահպանում. ԱԱԾ աշխատակիցները նշում են մասնագիտական տոնը




Ազգային անվտանգության ծառայության մասնագիտական տոնի կապակցությամբ ծառայության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԼՂՀ ԱԱԾ տ նօրեն Արշավիր Ղարամանյանը:

Նիստի մեկնարկին հնչեց ՀՀ օրհներգը, որից հետո դահլիճ բերվեց ՀՀ ԱԱԾ դրոշը:Շարունակությունն՝ այստեղ:



***



Հրդեհ «Սուրմալու» տոնավաճառի տաղավարներից մեկում

 

 

Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Սուրմալու» տոնավաճառի տաղավարներից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻԱԽ-ն:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.40-ին, մարվել՝ 23.54-ին:

Այրվել է թիվ Բ7/8 սպասքի վաճառքի տաղավարի տանիքի ստվարաթղթե ծածկը՝ 4 քմ և գույքը՝ 45 քմ:

 

 

***

 

 

Զորամասի հրամանատարին, նրա տեղակալին ու զորամասի մեկ աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

 

 

Լոռու մարզի զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Աշոտ Մարտիրոսյանին, հրամանատարի թիկունքի և ԿՇԾ գծով տեղակալ, փոխգնդապետ Աղվան Պողոսյանին և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Աշոտ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այ ս մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը։

 

Գնդապետ, ՀՀ ՊՆ 21833 զորամասի հրամանատար Աշոտ Մարտիրոսյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 376 հոդվածի առաջին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ նա նոյեմբերի 29-ից մինչև 2014թ. սեպտեմբերի 1-ը հանդիսանալով պաշտոնատար անձ, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, առանց ստուգելու 2012թ. դեկտեմբերից մինչև 2013թ. մարտ և նույն թվականի նոյեմբեր ամիսների աշխատանքային կարգագրերում նշված և

 

որպես բանվոր ծառայողներ գրանցված Վոլոդյա Ղուլիջանյանի և Վարդան Ղազարյանի կողմից աշխատանքի հաճախելության վերաբերյալ կարգագրերում նշված փաստերի իրականությանը համապատասխանությունը, ստորագրել է աշխատանքային կարգագրերն ու զորամասի կնիքով հաստատել դրանք, որի հետևանքով նույն զորամասի կաթսայատան օպերատորներ գրանցված Վոլոդյա Ղուլիջանյանի և Վարդան Ղազարյանի հաշվեհամարներին որպես աշխատավարձ փոխանցվել է ընդհանուր 902 հազար 437 ՀՀ դրամ:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Հրդեհ է բռնկվել կոնյակ տեղափոխող ավտոգլանատակառի վարորդի խցիկում

 

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 20-ին' ժամը 06.25-ին, ահազանգ ստացվել, որ Երևանի Չարբախի զինվորական հավաքակայանի մոտակայքի պահեստում այրվում է կցորդով բեռնատար ավտոմեքենա՝ (անհայտ պարունակությամբ), իսկ հարևանությամբ կայանված է բենզինի գլանատակառ. տուժածներ չկան:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատյան փողոցի 90/10 հասցեում գտնվող «Ալյանս Տերմինալ» ՍՊԸ-ի տարածքում այրվում է «Վոլվո» մակնիշի EZ 491 պետհամարանիշի կոնյակ տեղափոխող ավտոգլանատակառի վարորդի խցիկը:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.45-ին, մարվել՝ 07.08-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Վրաստանի Հանրապետության քաղաքացի 1949թ. ծնված Թ. Տ. տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատելեն բավարար:

 

 

***

 

 

Հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակվել է 1200 կրակոց

 

 

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 12000 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 

***

 

 

Երևանյան բնակարանում գազի արտահոսքից 3 մարդ է թունավորվել

 

 

Հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում դեկտեմբերի 19-ին' ժամը 03.10-ին, հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1983թ. ծնված Նարինե Դ.-ն, 1995թ. ծնված Նանա Գ.-ն և 2003թ. ծնված Գևորգ Դ.-ն:

 

Պարզվել է, որ նրանք թունավորվել են տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով: Կատարվում է հետաքննություն:

 

 

***

 

 

«Զվարթնոցը» բնականոն աշխատում է

 

 

«Զվարթնոց» օդանավակայանը ժամը 13:00-ի դրությամբ բնականոն հունով շարունակել է աշխատանքները: Որոշ ինքնաթիռներ ժամանել են մի փոքր ուշացումով, որոշներն էլ նույնիսկ ժամանակից շուտ են Հայաստան եկել:

 

Դեկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում Մինվոդիից և Դոնի Ռոստովից Երևան ժամանող երկու ինքնաթիռները մառախուղի պատճառով չէին կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում և հետ էին ուղարկվել: Մի քանի ինքնաթիռ էլ ժամանել էր նախատեսվածից ուշ:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը տեղեկացրեց, որ Դոնի Ռոստովի ինքնաթիռն արդեն ժամանել է Երևան, իսկ Մինվոդիի թռիչքը նախատեսվում է վաղը:

 

 

***

 

 

Դոլարի թանկացման հետեւանքով մեկ օրում 94 տնտեսավորող ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

 

 

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից դեկտեմբերի 15-ից տնտեսավարող սուբյեկտների շրջանում ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում գործող տասնյակ հազարավոր կազմակերպություններից փոխարժեքի տատանումների պատճառով գործունեությունը դադարեցրած ընկերություն գրեթե չկա:

 

Այս մասին դեկտեմբերի 20-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդjանը լրագրողների հետ հանդիպմանը' անդրադառնալով տարածված այն լուրերին, թե, փոխարժեքի տատանումներով պայմանավորված, մեծ քանակությամբ տնտեսավարողներ դադարեցրել են գործունեությունը:

 

Փոխնախարարի պարզաբանմամբ' այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: «Դեկտեմբերի 16-ի և 17-ի դրությամբ որոշ տնտեսավարողներ ժամանակավորապես դադարեցրել, բայց մեկ օր անց նորից վերսկսել են իրենց գործունեությունը. ամսի 17-ի դրությամբ ժամանակավորապես գործունեությունը դադարեցրած տնտեսավարող սուբյեկտների թիվը եղել է 94, որից 80-ը մեկ օր անց վերսկսել է գործունեությունը, իսկ այսօր' ևս 8-ը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' տեղեկացնում է Արմեն Ալավերդյանը' նշելով, որ ՖՆ-ը տնտեսավարողների հետ ամենօրյա բացատրական և վարչարարական աշխատանք է իրականացնում և այս պահին Հայաստանում տնտեսական կայուն իրավիճակ է:Շարունակությունն՝ այստեղ: