armsport.amՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դարձավ երկրորդ մասնագետը, ում հաջողվեց հաղթել աշխարհի ակումբային առաջնությունը երկու տարբեր ակումբների հետ։

Հիշեցնենք, որ երեկ կայացած խաղում «արքայական ակումբը» 2։0 հաշվով հաղթեց արգենտինական «Սան Լորենսոյին»։ 2007 թ.-ին Անչելոտին աշխարհի ակումբային առաջնությունը հաղթել էր նաեւ «Միլանի» հետ։

Առաջին մարզիչը, ով նախկինում նմանատիպ հաջողության էր հասել, Խոսեպ Գվարդիոլան է։ Նա «Բարսելոնայի» հետ երկու անգամ հաղթել էր այս մրցաշարում (2009 եւ 2011 թթ.), իսկ 2013 թ.-ին հաղթեց մրցաշարը այս անգամ արդեն որպես Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ։