Եգիպտոսի իշխանությունները որոշում են ընդունել «Ռաֆախ» հսկիչ-անցագրային կետով ժամանակավորապես բացել Գազայի հատավծի հետ սահմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է «Ալ-Յամ աս-Սաբիա» լրատվական գործակալությունը:

 

Ըստ ստացված տվյալների, սահմանային անցակետն աշխատանքները վերսկսել է առավոտյան'պաղեստինյան կողմի խնդրանքով, ինչպես նախորդ անգամ' նոյեմբերի 26-ին, անցակետն այժմ նույնպես կաշխատի երկու օր: Այդ ընթաքում պաղեստինյան տարածք կտեղափոխվի Գազայի բնակիչների համար նախատեսված հումանիտար օգնությունը, բոլոր ցանկացողները կարող են հեշտությամբ հատել սահմանը:

 

Արաբական պետությունը Գազայի հետ սահմանը փակել է հոկտեմբերի 24-ին սահմանային անցակետի մոտ տեղի ունեցած արյունալի ահաբեկությունից հետո, որի հետևանքով զոհվեց ավելի քան երեսուն ուժային: Միաժամանակ Սինայ թերակղզու հյուսիսում երեք ամիս տևողությամբ արտակարգ իրավիճակ և պարեկային ժամ հայտարարվեց: