armsport.am«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է ԱՊԼ-ում կարգապահական կոմիտեի ստեղծման գաղափարը, որին իրավունք է վերապահվելու որակազրկել խաղացողներին հանդիպումներից հետո տեսանյութերի ուսումնասիրությունների հիման վրա:

-Անկախ հանձնաժողովը, որը կարող է խաղացողներին պատժել «սուզումների» համար, լավ չի կատարի իր պարտականությունները: Իսկական աղետ կլինի, եթե ինչ-որ մեկը սկսի խաղացողներին որակազրկել տեսանյութերի դիտումից հետո: Ուղղակի աղետ:

Ես հիշում եմ նախորդ մրցաշրջանը, չեմ ցանկանում հիշատակել ակումբների եւ ֆուտբոլիստների անունները, սակայն որոշները պատժվել էին կարգապահական մարմինների կողմից, իսկ մյուսները ընդհակառակը՝ ոչ մի պատիժ չկրեցին:

Տեսել ենք, թե ինչպես ոմանց ծանր խախտումների համար չէին էլ զգուշացնում, իսկ ոմանց էլ հասարակ բաների համար պատժում էին:

Խաղացողներին պատժում էին սոցիալական ցանցերում հիմար գրառումների համար, սակայն ոմանք էլ ոչ մի զգուշացում չէին ստանում ավելի վտանգավոր արարքների համար,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում «PA Sport»-ը: