Ֆրանսիայի ՀՀ դեսպանատանը դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ԵԿՄ Ֆրանսիայի բաժանմունքի կողմից սահմանված մեդալների հանձնման արարողությունը՝ ԵԿՄ Ֆրանսիայի վարչության պատասխանատու Ռուբիկ Գալստանյանի և ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի գլխավորությամբ:

 

Մեդալներ հանձնվեցին հետևյալ հասարակական-քաղաքական գործիչներին.

 

Արսեն Չաքրյան (Միսակ Մանուշյան խմբի անդամ)

 

Լևոն Դավթյան (Ֆրանսիայում ՀՀ հյուպատոս)

 

Լևոն Խաչատրյան (բժիշկ-սրտաբան)

 

Էդվարդ Մանուկյան (բժիշկ)

 

Վահե Վահրամյան (ՀՀ-ում Ֆրանսիայի UNESCO-ի ներկայացուցիչ)

 

Տեր տիրայր Քելեջյան (քահանա)

 

Գրիքոր Ջիրջիրյան (Ֆրանսիահայ համայնքի անդամ)
 

ԵԿՄ Ֆրանսիայի բաժանմունքի ներկայացուցիչ Ռուբիկ Գալստանյանը խոսեց Ֆրանսիայում ԵԿՄ-ի դերի մասին, որի կազմում կան հայորդիներ, որոնք նույն կերպ պատրաստակամ են հայրենիքի կողքին լինել ցանկացած պահի: Դեսպանը կարևորեց Երկրապահի դերն ու կատարած աշխատանքը, որտեղ էլ որ նա գտնվի՝ հայրենիքում կամ դրա սահմաններից դուրս: